Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք ոչ բարեկամական քայլ. ՌԴ փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

photo_2023-10-09_10-59-39

Մոսկվան Երևանի միացումը Հռոմի ստատուտին ոչ բարեկամական քայլ է համարում։ Այս մասին РБК-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` նշելով, որ այս հարցում երկխոսության հարթակ չի տեսնում։

ՌԴ-ն ակնկալում էր, որ Հայաստանը ձեռնպահ կմնա Հռոմի ստատուտի վավերացումից, նշել է Գալուզինը՝ հիշեցնելով, որ ՄՔԴ-ի կանոնները թույլ են տալիս, որ այն երկրները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, հնարավորություն ունենան դիմել այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ չվավերացնելով այն։

Նրա խոսքով, ՄՔԴ-ն արդարադատության հետ կապ չունի, այն քաղաքականացված արևմտամետ կառույց է, որը կատարում է Արևմուտքի համար ոչ պիտանի գործիչների քրեական հետապնդման հրամանները․ «Այս դատարանը որոշ ժամանակ առաջ կալանքի օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների համար, փակագծերում նշեմ, որ, իհարկե, այդ օրդերները բացարձակապես իրավականորեն անվավեր են»,- պարզաբանել է Գալուզինը։

--00—ՅՄ