ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բիշքեկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

photo_2023-10-09_10-30-15

Երևանի և Բաքվի միջև հակամարտության վերջակետը դրված չէ, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները չեն ընդհատվել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ հույս հայտնելով, որ այդ շփումները կշարունակվեն։

«Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ վարելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը, և մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին ու կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,-ասել է նա։

--00—ՅՄ