Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի ելույթին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

70-597

Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միացումը Հռոմի կանոնադրությանը փորձ էր՝ օգտագործել այդ ինստիտուտներն «իրենց անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հռոմի ստատուտին Հայաստանի միանալուն նվիրված արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը։ 

«Ադրբեջանական կողմը շարունակելու է ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի լուրջ խախտումների համար անպատժելիությունը դադարեցնելու, օրենքի գերակայությանը նպաստելու, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, ամրապնդմանն ու շարունակմանը»,-ասել է նա։

--00—ՅՄ