Խաղաղության պայմանագրի մասին մեր մեկնաբանություններն արդեն ուղարկել ենք Հայաստանին․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ԱԳՆ

Խաղաղության պայմանագրի մասին մեր մեկնաբանություններն արդեն ուղարկել ենք Հայաստանին։ Այս մասին նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան անդրադարձել է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանն այն մասին, որ ադրբեջանական կողմն իբրև թե դեռևս չի արձագանքել խաղաղության պայամնագրի վերաբերյալ Հայաստանի դիտարկումներին՝ նշելով, որ այդ լուրերն իբրև իրական չեն և Բաքուն ուղարկել է իր նկատառումները։

 

--00—ԱՊ