Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի. Գալուզին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

գ

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և կարգավորման գործընթացին:

Միխայիլ Գալուզինը ընդգծել է, որ Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի:

«Ռուսական կողմը հույս ունի, որ Երևանում կգերիշխի այն ըմբռնումը, որ հենց եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը»:

--00—ԼՀ