Պատգամավորի թեկնածուն բնակիչներին առաջարկել և խոստացել է տալ ընտրակաշառք․ գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

57

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Հ.Է.-ն քաղաքացիներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Քանաքառ-Զեյթուն համայնքի մի շարք բնակիչների առաջարկել և խոստացել է տալ ընտրակաշառք։ Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և հեռակա կարգով իրականացված քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Միաժամանակ, դատարան է ներկայացվել Հ.Է.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

 

--00—ԱՊ