Իլհամ Ալիևն ընդունել է Բաքու ժամանած ԱՄՆ պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Յուրի Քիմին և ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։ Այս մասին հայտնում  azatutyun.am-ը։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին կողմերը մանրամասներ առայժմ չեն հաղորդում։

Ադրբեջան այցի նախաշեմին USAID-ի տարածած հաղոդրագրության համաձայն՝ Փաուերը նախատեսում է Ալիևի վարչակազմի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։

«Իր այցի ընթացքում Փաուերը կքննարկի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հեռանկարները՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա», - ասվում է USID-ի հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ