«Կառուցողական» Ալիևը պնդել է, թե «Հայաստանը մի ճանապարհ ունի՝ ընդունել Բաքվի բոլոր պայմանները»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

ափ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «կիրթ և կառուցողական» որակում ստացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի հետ մեր իշխանությունները պատրաստվում են կնքել «խաղաղության պայմանագիր», հայտարարել է, թե «Հայաստանը մեկ ճանապարհ ունի՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները»։ Հերթական հոխորտանքը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանն ու իր հովանավորները մտածում են, թե իրենց ոչ ոք չի պատժելու։ Նրանք սխալվում էին, սխակվում են նաև հիմա։ Հայաստանը փորձում է նոր տեր գտնել, նետում է իրեն սրա-նրա գիրկը։ Նա պետք է իմանա, որ մի ճանապարհ գոյություն ունի՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմաններն ու հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից», - ասել է նա։

Հ.Գ. Թշնամական կողմի բոլոր պահանջներն ընդունելը միջազգային իրավական ու քաղաքագիտական ընկալումներով նշանակում է ամբողջական ու անվերապահ կապիտուլիացիա, այլ ոչ թե արժանապատիվ խաղաղություն։

--00—ԼՀ