ՌԴ խաղաղապահները նպաստում են վստահության ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ասն

ՌԴ խաղաղապահները նպաստում են վստահության ձևավորմանը, որպեսզի ղարաբաղցիներն իրենց ապահով զգան, հատկապես առաջիկա շրջանում։ Այս մասին հայտարարել է  Լավրովը՝ խոսելով ԼՂ-ում առաքելության մասին։

Թե որքան ժամանակ և որքան խաղաղապահներ կպահանջվեն, կորոշվի տեղում «գետնի վրա», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կայացած ճեպազրույցում:

Խաղաղապահներն օգնում են կապ հաստատել ԼՂ ներկայացուցիչների  և Ադրբեջանի պաշտոնյաների միջև: Մասնավորապես, հաջորդ փուլը, ըստ նախարարի, պետք է կայանա այսօր։

--ԼՀ--