ՌԴ խաղաղապահները հայտնում են Արցախում հրադադարի խախտման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 22,  24News

1.jpg

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում՝  Երասխի շրջանում, տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Ադրբեջանի զինված ուժերի և հայկական զորամիավորումների միջև»։

Հրադադարի խախտումը տեղի է ունեցել 11:30 -ից 12:05 -ը Երասխի շրջանում։ Փոխհրաձգության մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին  և նրանց օգնությամբ միջադեպը հարթվել է։ Տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ օկուպացված Շուշիից բավական ինտենսիվ տևողությամբ կրակոցներ էին արձակվել դեպի հայկանան ստորաբաժանումների դիրքերը: 

--00--ԱՀ