Քաղաքի տարբեր հատվածներում զինված ադրբեջանցիների ներկայությունը միջադեպերի է հանգեցնելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

տի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Առավոտյան գրել էի, որ ադրբեջանական զորքերը երեկ հաստատված հրադադարից հետո տեղակայվել են Ստեփանակերտի անմիջական մատույցներում:

Քաղաքի տարբեր հատվածներում զինված ադրբեջանցիների ներկայությունն անխուսափելիորեն նման միջադեպերի է հանգեցնելու:

Որքան տեղյակ եմ` փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է, որտեղ Շուշիից կողմից իջած ադրբեջանական ստորաբաժանումները քաղաքի համար վտանգավոր հեռավորության վրա են»:

--00—ԼՀ