50+1 տոկոս չի լինելու, վարչական ռեսուրսը մեծ ազդեցություն չի կարող ունենալ. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

50+1 տոկոս չի լինելու, վարչական ռեսուրսը մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանի համոզմամբ, ընտրությունները դեռևս խաղաղ ընթացքի մեջ են, բայց եթե արձանագրվեն խախտումներ, ապա դրանք պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դառնան, իսկ մեղավորները պատժվեն։

Խաժակյանը նաև նշեց, որ Երևանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց թեկնածուների մի զգալի մասը դրանց մասին խոսելու փոխարեն ընտրություններին աշխարհաքաղաքական համատեքստ են հաղորդում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ