Սոթքում կրակոցները մեսիջ էին Փաշինյանին, բա ասում էիր՝ Արցախում ամեն ինչ վերահսկում ես

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Արցախում նոր նախագահի ընտրությամբ Հայաստանը կորցնում է իր ազդեցությունը Արցախի ռազմաքաղաքական իշխանության վրա, ուղղահայաց ձևով ենթարկվում է Ռուսաստանին։ ՌԴ-ն Ուկրաինայում հաջողություններ ունի, արդեն սկսում է զուգահեռ զբաղվել Արցախի հարցով։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ ռուսական տարբերակի կիրառման դեպքում ռուս խաղաղապահների ժամկետը էականորեն կերկարաձգվի և Արցախը կդառնա գործոն ու երկրորդական կդառնա արդեն, թե Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչո՞ւմ է, թե ոչ։

«Սոթքում կրակոցները պատասխան էր Արցախում տեղի ունեցած իշխանափոխությանը՝ մեսիջ հղելով Փաշինյանին՝ բա ասում էիր՝ ամեն ինչ վերահսկում ես»,- ավելացրեց Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ