Սոթքում լուրջ կուտակումներ կան, գնալով մեծանում է. Հակոբ Ավետյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրում աշխատողներին տարհանում են: Նաեւ՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սոթքում կրակոցներ են: Այս տեղեկությունները ճշտելու նպատակով կայքը կապ է հաստատել Գեղամասար խոշորոցված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատել է այդ տեղեկությունները՝ նշելով.

«Կրակոցներ են եղել մի թեթեւ, ինտենսիվ չի եղել, բայց լուրջ կուտակումներ կան ադրբեջանական ուժերի կողմից: Այո, աշխատողներին տարհանում են, որովհետեւ վտանգավոր է»:

--00--ԱԹ