Ֆուտբոլիստներից բացի Փաշինյանը շուտով Ադրբեջանին է հանձնելու նաև Արցախի հերոսներին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Ֆուտբոլիստներից բացի Փաշինյանը շուտով Ադրբեջանին է հանձնելու նաև Արցախի հերոսներին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի համոզմամբ, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, ապա ծանրագույն այս իրավիճակը շարունակվելու է։ Ըստ նրա՝ Փաշինյանը մինչև Նոր տարի պետք է հեռանա։ Շարմազանովի պնդմամբ, վարչապետը մարտահրավեր է նետել մեր բոլոր հոգևոր և բարոյական արժեքներին՝ նույնիսկ Անկախության հռչակագրին։

Նրա կարծիքով, գործ ունենք անկարող, տգետ իշխանության հետ, որը ոչինչ չի կարողանում անել, իսկ մտահոգության միակ առարկան աթոռներն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ