Լաչինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացրել են Արցախի զինանշանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ազ

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Աբովյանը իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են Լաչինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում Արցախի զինանշանը:

«Օկուպանտները հայ բժիշկներին ստիպել են շտապօգնության մեքենայից հանել անվնաս պիտակը միայն այն պատճառով, որ այնտեղ պատկերված է Արցախի զինանշանը։

Ոչինչ, և սրա միջով պետք է անցնել, օկուպանտների յուրաքանչյուր նման գործողություն մեզ ավելի է մոտեցնում այն պահին, երբ մենք օկուպանտներին դուրս ենք շպրտում մեր Հայրենիքից։»,- գրել է տեսանյութին կից:

--00--ԼՀ