Փաշինյանին կուլիսներում ստիպում են ՀՀ զինանշանը փոխել, նա կոնկրետ ծրագիր է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Քիշնևի, Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումներում, ցավոք, հավաքական Արևմուտքի և ՌԴ-ի միջև անառողջ մրցակցություն է նկատվում տարածաշրջանում մեդիատորի ֆունկցիան ստանձնելու հարցում և այդ ամենը արվում է հայկական շահի հաշվին: Հասել ենք նրան, որ միջազգային հանրության օրակարգում այլևս Արցախի հարցը չկա, նրանց ուշադրության կենտրոնում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն են, և կրկին ոչ Հայաստանի օգտին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

Հարությունյանի համոզմամբ, Իրանը, Հնդկաստանը, իրենց շահերից ելնելով, Հայաստանին կարող են աջակցել, շատ կարևոր է, որ մենք հայտնվենք արևելք-արևմուտք կամ հյուսիս-հարավ տնտեսական լոգիստիկ կապերի վրա, որը Փաշինյանի ասած «Հայկական խաչմերուկի» հետ կաչ չունի:

«Հնդկաստանը մի քանի անգամ ավելացրել է դեպի Եվրոպա արտահանման ծավալները, եվրոպացիները նպաստում են դրան, քանի որ այն բնական հակակշիռ է չինական ազդեցությանը: Հնդկաստանի համար երկու բեռնափոխադրումներ կան՝ Հնդկաստան-Իրան-Ադբերջան-Վրաստան-Սև ծով, մյուսը՝ Իրան- Նախիջևան-Հայաստան-Վրաստան-Սև ծով, որն ավելի կարճ է:

Մեղրու երկաթգիծը մի խնդիր է լուծում՝ Ադրբեջանը Նախիջևանով մտնում է Թուրքիա, այսինքն՝ Հայաստանը 150 մլն դոլար իր բյուջեից պետք է ծախսի, որ Ադրբեջանը միանա Թուրքիային և դա այն դեպքում, որ այն աշխարհաքաղաքական կարևորությունը վերականգնելու կամ վերաիմասավորելու տեսանկյունից որևէ նշանակություն չունի: Եթե Բաքվից մինչև Թուրքիա 700 կմ է, բայց Մեղրիի 40 կմ-ն է մեր տնօրինության տակ, եթե ՌԴ ուզենանք գնանք, 650 կմ անցնելու ենք Բաքվի տարածքով, ո՞վ է այդ անվտանգությունը ապահովվելու:

Բաքու-Ղազախ, այնուհետև՝ Իջևան-Դիլիջան-Հրազդան-Երևան, որտեղից էլ Երասխով կարող են գնալ Նախիջևան, որն ավելի հավասարակշռված երթուղի է: Սա հնարավորություն կտա Հարավային Կովկասում դիվերսիֆիկացնել հաղորդակցությունները, որը կլինի իրական ապաշրջափակում և աշխարհաքաղաքական նոր հնարավորություններ կընձեռի, որի հետ բոլոր խաղացողները հաշվի կնստեն»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով զինանշանի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Խոսրով Հարությունյանը ընդգծեց, որ իր համոզմունքն է, որ Փաշինյանի քայլերը, զիջումները միայն իշխանատենչության համար չեն, այլ կոնկրետ ծրագիր է իրականացվում, որի արդյունքում ՀՀ-ն դադարելու է որպես ինքնուրույն միավոր գործել և գոյություն ունենալ:

«Պետականության պահպանման համար կարևոր է օրհներգը, զինանշանը, անձեռնմխելի սահմանները, որոնք նա դնում է կասկածի տակ: Ջերմուկում, Երասխում սպառնալիք կա, այս իրավիճակում որևէ բանական մարդ կխոսի՞ զինանշանից, հավանաբար՝ կուլիսներում առաջարկում են հրաժարվել Արարատից, զինանշանից, վաղը, մյուս օրը կասկածի տակ կդրվի, որ առաջինը մենք ենք քրիստոնեությունը ընդունել: Այս ամենը արվում է մեր աշխարհաքաղաքական նշանակությունը զրոյացնելու համար, պատմությունը ջնջելով՝ ավելի հեշտ է հարմարվել թուրքական տնտեսական արժեհամակարգային էքսպանսիային»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ