Ուզում է լրիվ զինաթափվենք, Արարատն էլ գերբից հանենք, խաղաղություն չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ուզում է լրիվ զինաթափվենք, Արարատն էլ գերբից հանենք, խաղաղություն չի լինելու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Նրա համոզմամբ, ներկայումս մենք Perfect TV-ի սկզբունքով ենք ապրում, հասունություն չենք դրսևորում միջազգային քաղաքականության մեջ։

Մելքոնյանի կարծիքով, Փաշինյանի խաղաղության կոնցեպտը պոպուլիզմ է, հիմա չի կարող խաղաղություն լինել։ «Չի կարելի խաղաղության արևմտյան դիսկուրսը բերել ու մեխանիկորեն տեղադրել Մերձավոր Արևելքում, հատկապես, երբ Հայաստանի երկու հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, բոլորովին այլ նպատակներ ունեն»,-նկատեց Մելքոնյանը։ 

Պրոֆեսորը նաև նշեց, որ Արցախում և ՀՀ սահմաններում բախումները շարունակվելու են, քանի դեռ հարցերը վերջնական լուծում չեն ստացել, իսկ գլխավոր հարցը՝ Սյունիքով միջանցքն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։