30 տարի առաջ այս օրը Մարտունու դիրքերում զոհվեցին Մերուժան Մոսիյանը և Մհեր Ջուլհաճյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

տղ

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ « 30 տարի առաջ այս օրը՝ 1993 թվականի օգոստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս զոհվեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը եւ Լիբանանիցի դաշնակցական, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական եւ զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականյանի, Լեւոն Համբարձումյանի եւ Ռուդիկ Ավագյանի հետ: Այսօր էլ Մերուժանի գերդաստանը բնակվում է Արցախում: Եղբայրը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն է, ԱԺ պատգամավոր: Արցախահայերի պես կենաց մահու պայքար են մղում Հայրենիքի համար: Պարտավոր ենք նրանց կողքին լինել, հանուն Արցախի, որն էլ ապհովում է Սյունիքի, Գեղարքոյնիքի, Երեւանի անվտանգությունը... սեպտեմբերի 2-ին, 18:00 լինենք Ազատության հրապարակում, հանուն Արցախի»:

--00--ԼՀ