Շոգն աստիճանաբար կնահանջի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

եղ

Օգոստոսի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 13-16մ/ վրկ։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում, հատկապես օրվա գիշերային ժամերին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայպետհիդրոմետից»։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ 10-13 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +38+40։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+33,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +34+36,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31, 

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +29+31,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +31+35,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +29+31,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+38,

Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +39+40, 

Արմավիրում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +39+40, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +38+40,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+38,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +29+31,

Արցախում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+38։

--00—ԼՀ