Մխիթարյանը հայերի համար կուռք է. շոկի մեջ էի, երբ ճանաչեցի նրան․ Սպերցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Collage-12-750x375

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ իր ծանոթության մասին, փոոխանցում է Armsport.am-ը։

– Պատմիր Հենրիխի հետ քո առաջին հանդիպման մասին։

– Մակեդոնիա, մենք (խմբ.- Հայաստանի հավաքականում) տեսական պարապմունք ունենք, դեռ նրան չեմ տեսել։ Նրանք, ովքեր լավ չեն հասկանում լեզուն, նստած են վերջում, քանի որ մարզիչը խոսում էր իսպաներեն, թարգմանում էին հայերեն, իսկ Բերեզովսկին մեզ համար՝ ռուսերեն։ Հենրիխը եկավ, միշտ դիմակ էր կրում։ Եվ նա ասաց՝ «Բարև Էդ ջան»։

Հետո գնում ենք ընթրիքի։ Նայում եմ՝ Հենրիխը, Խորիկը [Բայրամյանը] նստած են սեղանի շուրջ, մեկ տեղ ազատ է։ Մտածում եմ՝ միթե՞ նստեմ այնտեղ: Կարծես՝ վախենում էի: Իսկ Խորիկն ասում է՝ հա, արի, մի քաշվիր, նստիր։ Ես նստեցի ու աղցան վերցրի։ Նրանք բոլորը «հարձակվեցին» ինձ վրա և ասացին. «Երբեք աղցան չէր ուտում, իսկ հիմա Հենրիխը եկել է, աղցան վերցրեց»:  Նրանք սկսեցին խեղդել ինձ, և Հենրիխն ասաց՝ «Հանգիստ, ուշադրություն մի դարձրու»։

– Պատմեցի՞ր, թե ինչպես ես նրան դուրս բերել խաղադաշտ:

– Այո, ես նրան ցույց տվեցի լուսանկարը։

– Հենրիխը Հայաստանի հավաքականի համար նույնն է, ինչ Էտո’Օ-ն՝ Կամերունի համա՞ր: Աստծո՞ նման:

-Իհարկե։ Հենրիխը մեզ համար ընդհանրապես կուռք է։ Հենրիխը շատ համեստ է, շատ շփվող, բոլորի համար ջուր կլցնի։ Նա շատ հասարակ տղա է: Ես ցնցված էի դրանից:

--00—ՅՄ