Շուտով կարող են սովամահության դեպքեր արձանագրվել, պետք է հրատապ քայլեր իրականացվեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Շուտով կարող են սովամահության դեպքեր արձանագրվել, պետք է հրատապ քայլեր իրականացվեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ստեփանյանը նշեց, որ իրենք չեն խուսափում Բաքվի հետ երկխոսությունից, բայց միայն միջնորդների և միջազգային մեխանիզմների առկայությամբ։

Ստեփանյանի կարծիքով, Բաքուն առաջիկայում չի գնա պատերազմի, քանի նրա մարտավարությունը պարզ է, թե որն է` տոտալ շրջափակմամբ դանդաղ մահվան դատապարտել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ