Սերգիև Պոսադում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 52-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

պպպպպ

Մոսկվայի Մարզի Սերգիև Պոսադ քաղաքի օպտիկամեխանիկական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 52 մարդ է տուժել։ Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 6 մարդ, որոնցից 5-ի մոտ մարմնի 100 %-ի այրվածքներ են։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։

Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով առավոտյան 10:40-ին։ Մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հրատեխնիկայի պահեստում, որը վարձակալել է մասնավոր ընկերությունը Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի տարածքում։

Մերձակայքում գտնվող մարզական համալիրում և 20 բազմաբնակարան շենքերում, 2 դպրոցներում ու քոլեջում պատուհանները կոտրվել են, վնասվել է կաթսայատունը, դադարեցվել է սպառողների տաք ջրի մատակարարումը։ 50 քառ. մ մակերեսով բռնկված հրդեհը չեզոքացվել է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ