Մոսկվայի «Мега Химки» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

5bd2a147-aa95-3ca1-ae27-5d913535c45b_850

Մոսկվայի «Мега Химки» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, վերջինս առևտրի կենտրոնի աշխատակից էր։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։ 
 
Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհին հետևել էր ուժեղ պայթյուն, այրվել է շինարարական հիպերմարկետի շենքը, որտեղ, պահվում են շինանյութեր, ներկերի, այրվող նյութերի տարաներ։ 
 
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից, հրդեհի բռնկման հիմնական պատճառը եղել է սարքավորումների անսարքությունը և աշխատանքի ընթացքում հրդեհային անվտանգության կանոնների խախտումը։

--00—ՅՄ