Ցավակցում ենք ԼՂ-ում պայթյունից տուժածներին, խաղաղապահներն իրենց ուղղաթիռներով օգնում են բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցել է Ստեփանակերտից ոչ հեռու վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերի ընտանիքներին:

 «Ռուս խաղաղապահներն ամենաակտիվ գործողություններն են ձեռնարկել հրդեհը մարելու, բժշկական օգնություն ցուցաբերելու և բնակիչներին տարհանելու համար: Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

--00—ԼՀ