Արցախում հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

1109741

Լեռնային Ղարաբաղը արդեն շուրջ 8 ամիս է շրջափակման մեջ է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ գրառմանը կից ներկայացնելով տեսանյութ։

«Հունիսի 15-ից տարածաշրջան մարդասիրական օգնություն չի ստացվել։ Հատկապես խոցելի են 20 հազար տարեցները, 9000 հաշմանդամություն ունեցողները, 30 հազար երեխաները, հղի կանայք, վիժումների թիվը Լեռնային Ղարաբաղում եռապատկվել է։ Հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել»,-գրել է նա։

--00—ՅՄ