Արցախի շրջաններում հովհարային անջատումների պատճառով խմելու ջրի խնդիր է հասունանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

8612303a-5832-488e-b445-1d22e6814472.jpg

Արցախի Մարտունու շրջանի որոշ գյուղերում մոտ մեկ ամիս է, ինչ ջրի սղության խնդիր կա․ հիմնականում օրական երկու ժամ է ջուր մատակարարվում բնակիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության տեղեկագրից:

Շրջանների վարչակազմերի պատասխանատուներն ահազանգում են, որ Արցախի 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։

 --00--ԶՀ