Բաքուն ԼՂ ժողովրդի համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ է ստեղծում, փոխանցե՛ք սա ձեր երկրներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

Բաքուն ԼՂ ժողովրդի համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ է ստեղծում, փոխանցե՛ք սա ձեր երկրներին։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ դիմելով ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվությանն են սպասում Հայաստանից ուղարկված բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։

Կոստանյանն իր խոսքում նշեց, որ ԼՂ-ում շարունակվում է մարդու իրավունքների ոտնահարումը՝ սկսած կյանքի, կրթության, բուժօգնություն ստանալու իրավունքից․ «Հույս ունեմ՝ այն ամենը, ինչ տեսաք այստեղ, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ, ինչից հետո հուսով եմ՝ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, ինչը թույլ կտա ժամ առաջ բացել Լաչինի միջանցքը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ