Արցախում ձեթ և շաքարավազ ստանալու համար պետք է ծնողի և անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթուղթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

l-22x0wh-1062x619z-0.7399

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնք չեն օգտվել ձեթի և շաքարավազի  տեսքով  տրամադրվող օգնությունից, այն ստանալու համար հունիսի 25-ից անհրաժեշտ է ներկայանան ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք:

Օգնությունը ստանալու համար պետք է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը):

--00—ՅՄ