Արցախում սոցիալական աջակցության փաստաթղթերի կեղծման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News   

կեղծում

Արցախի դատախազությունը ոստիկանությանը նյութեր է փոխանցել ՝ բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթերի առերևույթ կեղծման վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների   նախարարությունից դատախազությանը տեղեկություն է տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչներին հատկացվող սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախարարությանը փոխանցված փաստաթղթերում անճշտությունների վերաբերյալ: Արցախի Հանրապետության դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առերևույթ   պաշտոնեական փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ թվով 10 նյութ է   փոխանցել ոստիկանությանը` Արցախի Հանրապետության քրեական դատավարության   օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,-նշում են դատախազությունից:

 --00—ՄՀ