Աբովյանի 4-րդ միկրոշրջանում մթերային խանութում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքի կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

photo_2023-07-24_08-43-24

Հուլիսի 24-ին, ժամը 04։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում այրվում է մթերային խանութ: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:25-ին, մարվել՝ 04:39-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և երեսպատումը՝ մոտ 30 քմ։

--00—ՅՄ