Աբովյանում այրվել է կենցաղային իրերով ինքնաշեն տնակ և գազի 3 բալոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 22:53-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում գտնվող «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01:37-ին: Այրվել են ինքնաշեն տնակ (մոտ 40 քմ)՝ կենցաղային իրերով և գազի 3 բալոն:

--00—ԼՄ