Հրդեհ՝ Աբովյանում. այրվել է Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

հրդ

Հուլիսի 4-ին՝ ժամը 05:54-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։50-ին, մարվել՝ 07։20-ին։ Այրվել են շոգեբաղնիքի (մոտ 7 քմ) ներքին հարդարանքը և նախասրահը (մոտ 40 քմ)՝ գույքով։

--00—ԼՄ