Աբովյան քաղաքում 7 հատ արկ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

արկ

Օգոստոսի 21-ին, ժամը 13։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակա հողատարածքում 7 հատ արկ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարներն իրականացնում են հերթապահություն՝ մինչ սակրավորների կանչի վայր հասնելը:

--00—ՄՀ