Ի՞նչ որոշում ունի ԲՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

բհկ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկա օրերին կհայտարարի Երեւանի ընտրություններին չմասնակցելու մասին։ Չնայած Ծառուկյանն այդ մասին ուղիղ չի ասել, բայց թիմն այդպիսի տպավորություն ունի։ «Ես չգիտեմ՝ այդ  տեղեկությունը որտեղից է, ոչ մի պաշտոնական որոշում չի եղել, երբ լինի, մենք հրապարակային կտեղեկացնենք»,- ասաց Արման Աբովյանը։

Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն ոչ միայն կհայտարարի չմասնակցելու մասին, այլեւ հնարավոր է ասվի, որ կուսակցության անդամներն ազատ են ընտրության հարցում, որպեսզի ԲՀԿ-ականների՝ ոմանց հետ համագործակցությունը չվերագրվի ԲՀԿ-ին։

Ի դեպ, գրել էինք, որ Երեւանի ավագանու ԲՀԿ անդամներ Միքայել Մանրիկյանը եւ Մարկոս Հարությունյանը ԼՀԿ թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ քննարկել են համագործակցելու հարցը, չի բացառվում, որ Խաժակյանի ցուցակում լինեն, բայց բանակցում են իրենց անունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ՍՊ