Երևանում հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է երկաթե ճաղավանդակի վրա՝ փակելով ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news

Screenshot_6

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում՝ Սիրահարների այգու մոտ, հսկայական ծառը արմատից պոկվել ու տապալվել է՝ ընկնելով երկաթե ճաղավանդակի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արեն Ղահրամանյանն ու Գևորգ Հովհաննիսյանը: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ