ՊԵԿ-ը 2023-ի հունվար-հունիսին ապահովել է 1տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24news

rwrw

2023 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 216.7 մլրդ դրամով կամ 24.4%-ով, իսկ  2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 353.7 մլրդ դրամով կամ 47.1%-ով (ցուցանիշում ներառված չեն պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարվող պետական տուրքի գումարները):

2022 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ապահովվել է 887.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021 թ. նույն ժամանակահատվածում՝  750.2 մլրդ դրամ:

--00—ՅՄ