ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

․

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի հաղորդմամբ՝ սա տարեկան ճշտված ցուցանիշը գերազանցում է 1,7 %-ով, իսկ տարեկան հաստատված ցուցանիշը՝ 4,4 %-ով:

--00--ԱՀ