Թույլ չենք տա ավազակներին տիրանալ միջուկային զենքին․ Մեդվեդևի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

medvedev

Մեդվեդևը Ռուսաստանում տեղի ունեցող ներկայիս զինված ապստամբությունն անվանել է լավ մտածված և ծրագրված գործողություն՝ երկրում իշխանության զավթման նպատակներով։

Մեդվեդը նաև «միանգամայն հավանական» է համարել այդ գործին արտաքին միջամտությունն ու մասնակցությունը, գրում է РиаНовости-ն․

«Մենք թույլ չենք տա, որ իրադարձություններն ընթանան այն սցենարով, որտեղ հանցագործները միջուկային զենքին կտիրանան», - ասել է նա:

--00--ՍՊ