Փաշինյանը զգուշանում է ռազմական հեղաշրջումից․ շրջանառվում է Տոնոյանի հարցը․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին, բայց ամենամեծ վախը զինված ուժերից է։ Նեղ շրջանակում նա կասկած է հայտնել, որ կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել։

Դրանով է պայմանավորված Դավիթ Տոնոյանի վերջին օրերի ակտիվությունը, բանակի մասին հայեցակարգի հրապարակումը, որի գլխավոր ուղերձն այն է, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը։ Ու չնայած նախարարի հավատարմության երդումին, իշխանական շրջանակներում քննարկվում է նրան փոխարինողների անունը։

Այդ թվում՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի, ում ապրիլյան պատերազմից հետո հեռացրին ՊՆ-ից՝ հետախուզության ոլորտում ձախողումների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ