«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ պահվող կալանավորված անձի դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

0fa2b2ad-054b-41e2-885a-333edd0dc21f.jpg

2023 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979թ. ծնված, ՀՀ քր. օր.-ի 166հ. 2մ. 1կ. մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

--00--ԶՀ