Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

արայիկ նախին կգմսն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:

«Կլինի՞ մի քիչ էլ մնամ... Սերժ Սարգսյանն ասում է՝ Կարեն Կարապետյանին կանչեցի և ասացի՝ հրաժարականի որոշում եմ կայացրել, սա էլ տեքստը, և դա միակ ճիշտ ճանապարհն է, Կարենին ասացի՝ գնա մեկուսարան և տեղյակ պահիր սրա մասին:

Իսկ իրականում՝ ապրիլի 23-ին ինքը Կարենին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար:

1) Կլինի՞ մնամ մինչև աշուն՝ մինչև Ֆրանկոֆոնիա... Բնականաբար՝ մերժվել է:

2) Կլինի՞ ապրիլի 25-ին գնամ... Բնականաբար՝ մերժվել է:

Գնացել է ճնշման տակ՝ հենց հիմա, հենց այս պահին: Ու սա գիտի ամբողջ թիմը, Կարեն Կարապետյանը, բայց ստում ու ստում է: Ավելի լավ չէր լռեիր»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

--00--ԱՀ