Բաքվում նշել են Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման պայմանները 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

 

as

Բաքվում նշել են Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման պայմանները։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է այն պայմանները,  Թեհրանի կողմից որոնց իրականացման դեպքում կարող է քննարկվել Իրանում դեսպանատան աշխատանքի վերսկսման հարցը:

«Վերջերս շփումներ են եղել Ադրբեջանի և Իրանի միջև։  Արտգործնախարարների բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկրների միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մեր դեսպանատան գործունեությունը կասեցվել էր այս տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Նշենք, որ Ադրբեջանը սպասում է ահաբեկչության հետ կապված հետաքննության ավարտին»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։

.Նրա խոսքով, մեղավորներն ու ահաբեկչության պատվիրատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու պատժվեն ամենախիստ ձևով։ «Ադրբեջանական կողմը պետք է վստահ լինի, որ կան պայմաններ դեսպանատան անվտանգ գործունեության համար, և այդ հարցում Բաքվին պետք է լիարժեք երաշխիքներ տրվեն»,- հավելել է նա։
Հիշեցնենք, ոչԻրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը 2023 թվականի հունվարի վերջին։

 

--00—ԱՊ