Իրանի նախագահը հանձնարարել է հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

ebrahim-raisi

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմեդ Ջամշիդին։

«Իրանը դատապարտում է «ողբերգական միջադեպը՝ կապված եղբայր և հարևան երկրի՝ Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման հետ»։ Իրանի նախագահ Ռայիսին, իմանալով միջադեպի մասին, հանձնարարել է համալիր հետաքննություն անցկացնել, ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին, Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին»,-թվիթերյան իր միկրոբլոգում նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը՝ վիրավորվել։

--00—ՅՄ