Արցախի անվտանգության հարցը վաղուց ՀՀ-ից կախված չէ, հիմա հոգ տարեք Աբովյան փողոցի անվտանգության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

c16d2a98e02fb4aabef8330b3d9b1f13

«Արցախի անվտանգության հարցը վաղուց, արդեն, Հայաստանից կախված չէ։ Հիմա, արդեն, հոգ տարեք Հայաստանի անվտանգության համար՝ Աբովյան փողոցի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ - գնդապես Մովսես Հակոբյանը։

«Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել»,- նշել է Մ. Հակոբյանը` խոսելով վարչապետի երեկվա հայտարարության մասին: Ինչպես արդեն հայտնել ենք` Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Ըստ Հակոբյանի` այն, ինչ երեկ հնչել է ասուլիսի ընթացքում՝ Արցախի կարգավիճակի հետ կապված, նորություն չէ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ