Վարչապետը սուտ է ասում, թե կռիվը Շուշիի համար էր, նա պետք է ճշմարտությունն ինքն ասի. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Վարչապետը սուտ է ասում, թե կռիվը Շուշիի համար էր, նա պետք է ճշմարտությունն ինքն ասի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Փաշնյանը չի կարող իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, քանի որ այն արդեն իսկ հատակից ներքև է։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանն Արցախի հարցով այլևս չի բանակցում և ընդհանրապես խնդրի վերաբերյալ մեզ հարցնող չկա։ 

Խոսելով ընդդիմության նախաձեռնած պայքարի և այլընտրանքի մասին՝ գեներալը նշեց, որ եթե այլընտրանք տեսնի իշխանության քաղաքականությանը, ապա կգնա փողոց և կգլխավորի շարժումը։ 

Անդրադառնալով ՀՀ-ի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին՝ Հակոբյանը մտահոգություն հայտնեց, թե Սյունիքին վտանգ է սպառնում, քանի որ Բաքվի ախորժակը բացվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։