Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը Կապանում այցելել է Թումո կենտրոնի ապագա շենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

a70b2583-1200-4b83-858f-5cb7d68cade9.jpg

Կապանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցող՝ Եվրոպական երկրների դեսպանները և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները այցելել են Կապանի Թումո կենտրոնի ապագա շենքը:

Նրանք ծանոթացել են հարակից տարածքում տեղակայված Թումո տուփերում արդեն մեկնարկած ուսումնառության գործընթացին։

Թումո կենտրոնի կառուցումը Կապանում համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության շրջանակում։

Ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք  թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի և գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է՝ նպաստելու Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

--00—ԶՀ