Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

9857f458-0c67-41a1-9b18-a1557a8becc6.jpg

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 15-ին, կազմել է 387.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.85 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.19 դրամ (նվազել է 0.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.27 դրամ (նվազել է 0.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88 դրամ (նվազել է 0.12 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 388.50-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-416 դրամով, վաճառվում է 424-428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.83 դրամով, վաճառվում է 4.95-5.17 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 420-421 դրամով, վաճառվում է 425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.95-5.00 դրամով:

--00—ԶՀ