Ալիևը շնորհավորել է Էրդողանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

260127

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում շնորհավորել է կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ շեշտել են, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները մշտական են և անխախտ»,ասված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվվման արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49,3 տոկոսն, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոսը:

Այսպիսով, Թուրքիայում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, այն նշանակված է մայիսի 28-ին։

--00—ՅՄ