Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ APA-ի փոխանցմամբ՝ շնորհավորանքում ասվում է.

«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը և Ադրբեջանի եղբայրական ժողովրդին փոխանցել իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Նովրուզի տոնի կապակցությամբ, որը ամեն տարի նշվում է որպես բնության վերածննդի և երկրագնդի զարթոնքի խորհրդանիշ։

Նովրուզը, որը հինավուրց ավանդույթ է, երկար պատմություն ունեցող, հույսով ու բարգավաճմամբ լի օրերի ավետաբեր է։ Վստահ եմ, որ այս նշանակալից օրը, որը մեր ընդհանուր մշակույթի կարևոր մասն է, մեր բարեկամական և եղբայրական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։

Հուսով եմ, որ 2024 թվականը մեզ համար կլինի նոր հնարավորությունների և հաջողությունների տարի։ Ցանկություն հայտնելով ամրապնդել և զարգացնել մեր երկրների միջև հարաբերությունները և էլ ավելի սերտորեն համագործակցել մեր ընդհանուր նպատակներին համատեղ հասնելու համար՝ Ձերդ Գերազանցությանը, Ադրբեջանի բարեկամ և եղբայր ժողովրդին մաղթում եմ առողջություն, երջանկություն և բարգավաճում»:

--00—ԼՀ